Համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա․ ԱՆ–ն՝ կիրանցիներին Կադաստրից իրավունքի գրանցման վկայականների մասին
20.05.2024,
16:11
Որպես փաստարկ՝ փորձագետը նշել է, որ Կիրանց բնակավայրի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականներ են տրամադրվել, հետևաբար այդ տարածքները ՀՀ տարածքներ են

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի արդարադատության նախարարությունը, ի պատասխան news.am-ի հարցմանը, մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում սահմանադրագետ Վարդան Պողոսյանի թեզերը, որոնք հնչել են «Ադրբեջանին են անցնում դե յուրե ՀՀ տարածքներ. սահմանադրագետ» վերտառությամբ տեսանյութում։
Որպես փաստարկ՝ փորձագետը նշել է, որ Կիրանց բնակավայրի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականներ են տրամադրվել, հետևաբար այդ տարածքները ՀՀ տարածքներ են:
«Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս», – նշել են Արդարադատության նախարարությունից։