438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Համալսարանական բժիշկները փրկել են մեկ ամսական փոքրիկի կյանքը

14:04
02 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Բժշկի մասնագիտությունում հաճախ է պատահում, երբ պետք է շատ արագ կողմնորոշվել, ախտորոշել՝ պացիենտի կյանքը փրկելու համար։ Շատ դեպքերում նույն ախտանիշները բնորոշ են տարբեր վիճակների, ինչը շեղում է՝ բարդացնում ախտորոշման ընթացքը։

Կարճ ժամանակ առաջ «Մուրացան» համալսարանական հիվադանոցի մանկաբուժական թիվ 1 կլինիկա է ընդունվել բրոնխիոլիտ ախտորոշումով մեկ ամսական երեխա։ Օբյեկտիվ զննման ժամանակ առկա են եղել արտահայտված հևոց, ինտոքսիկացիա՝ մարմնի նորմալ ջերմաստիճանի ֆոնին։ Հերթապահ մանկաբույժ Նունե Պողոսյանի ուշադրությունը գրավել են արտահայտված տախիկարդիան, սրտի խիստ խլացած և առիթմիկ տոները, նշվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կյանքում։

Հայտնաբերվեց սրտի սահմանների լայնացում, ինչպես նաև կրծքավանդակի ռենտգեն հետազոտության արդյունքում՝ սրտի սահմանների զգալի մեծացում:

Загружается новость ... "Лево"

Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանի հետ խորհրդատվությունից հետո հրավիրվել է մանկական սրտաբան, ով էխոկարդիոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերեց աորտայի փականային ստենոզ՝ կրիտիկական կոարկտացիայով, բաց օվալ անցք, միջնախասրտային խտրոցի դեֆեկտ, միտրալ փականի անբավարարություն։ Նշված ախտորոշումով երեխայի կյանքին վտանգ սպառնացող վիճակը պահանջում էր անհապաղ վիրաբուժական միջամտություն։ Երեխան կլինիկայում գտնվել է ընդամենը վեց ժամ, որի ընթացքում թթվածնի սատուրացիան իջել է 93-86%։

Համալսարանական հիվանդանոցային համալիրի ռեանիմոբիլով՝ բժշկի ուղեկցությամբ, երեխան տեղափոխվել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես կատարվել է անհետաձգելի վիրաբուժական կորեկցիա։ Վիրահատության առաջին էտապն անցել է բարեհաջող, սակայն նշված սրտի բարդ արատը շտկելու համար անհրաժեշտ են կորեկցիայի ևս երկու փուլ։ Մասնագետների թիմը փոքրիկ պացիենտին մաղթում է քաջառողջություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու