429.54
5.77
396.25
+6
Եղանակը Երևանում
Հայ

Համաձայնել ենք ռուս մեր գործընկերների հետ, որ այդ թեման չարժե փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի. Փաշինյանը Սոչիի հանդիպումից մանրամասներ ներկայացրեց

12:08
02 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերները առաջարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամանակով, և այդ մոտեցումը լիովին համապատասխանում Հայաստանի կառավարության մոտեցմանը։

«Տեղյակ եք, որ քննարկվում է, որ կա ռուսական և ոչ ռուսական հայեցակարգ, փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետության կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում պայմանական ասած ռուսական հայեցակարգի հետ։ Դա, իհարկե, այդպես չէ։ Ես կարող եմ ներկայացնել, թե ինչու։ Ես ինքս չէի կարող դա հրապարակայնացնել նախկինում, քանի որ դա ինչ-որ առումով կլիներ էթիկայի խախտում։ Բայց, քանի որ հայեցակարգերի հեղինակները որոշակիորեն բացահայտել են նրբությունը, ես կարող եմ այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին։ Դուք տեղյակ եք, որ Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Ինչո՞վ է սա հիմնավորվում։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որ փոխընդունելի կլինի։ Ընդ որում, պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Ինչքանո՞վ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Ես պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում կա երեք բաղադրիչ՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, հընթացս «կարգավիճակ։ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձ է արվել մի կողմ դնել։

«Ինչո՞ւ, հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայն ենք եղել ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման չարժե գնալ և փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»,- ասաց Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
20 Հունվարի 2023
ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
13:23
20 Հունվարի 2023
Դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
Գլխավոր դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
13:18
20 Հունվարի 2023
44-օրյա պատերազմի զոհերի զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՔԿ–ի շենքի մոտ
Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ
12:34
20 Հունվարի 2023
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է. ՊՆ
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում
12:24
20 Հունվարի 2023
Արցախի շրջափակման ընթացքում ԿԽՄԿ–ն Հայաստան է տեղափոխել 38 պացիենտ. Ամատունին ներկայացրել է միջնորդական առաքելության առանձնահատկությունները (ՎԻԴԵՈ)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ներկայացրել է կառույցի միջնորդական դերի առանձնահատկությունները. ՎԻԴԵՈ
11:24
20 Հունվարի 2023
Վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել նախօրեին հրդեհից զոհված զինծառայողները, եղել է ժամանակավոր. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել նախօրեին հրդեհից զոհված զինծառայողները, եղել է ժամանակավոր
01:12
20 Հունվարի 2023
Հրապարակվել են զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները
Ինչ է տեղի ունեցել հրդեհից առաջ, ինչպես է բռնկվել հրդեհը. հրապարակվել են զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները
19:41
19 Հունվարի 2023
Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա. Փաշինյան
Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա, ընդգծել է Փաշինյանը
13:42
19 Հունվարի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
11:55
19 Հունվարի 2023
Սպան, ելնելով ինքնապաշտպանական բնազդից, 5 լիտրանոց բենզինի տարան շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ. Փաշինյան
Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց գիշերը զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
11:39
19 Հունվարի 2023
Պապիկյանը հայտնեց, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել զորամասի կացարանում
Պապիկյանը ներկայացրեց, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել զորամասի կացարանում