432.8
4.09
410.12
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հակոբավանքից Տեխնոպարկ. «ռեԱրմենիա» հարթակում ներակայցված են առաջին 9 նախագծերը

14:26
12 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակում ներկայացված են 9 նախագծեր, որոնք ունեն դրամական աջակցության կարիք, և 5 նախաձեռնություններ, որոնք փնտրում են մասնագիտական խորհրդատվություն կամ այլ տեսակի աջակցություն:

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ռեԱրմենիա»–ի մամուլի ծառայությունից, նախագծերի թվում են «Սահմանից այս կողմ»-ը, որը Խնձորեսկում կարի արտադրություն սկսելու մասին է, «Հիշողության ուժը», որը պատերազմում կորցրած 44 վայրերի լուսանկարների ցուցահանդես է, «Հակոբավանքի վերածնունդը», որը կոչված է վերականգնել 7-րդ դարի հայկական վանական համալիրը Արցախում, «Հայաստան՝ ամենուր»-ը, որը ներկայացնելու է հայկական արվեստը Google Arts & Culture հարթակում, «Տեխնոպարկ Արցախում», որի շնորհիվ արցախցի երեխաները թվային գիտելիքներ կստանան: Նախաձեռնություններից են «Գրքահավաք Վաղուհասում», որը կոչված է Վաղուհաս համայնքի երեխաներին լավ գրադարան և ժամանցի միջավայր տրամադրել և այլն: 

«ռեԱրմենիա» հարթակը կոչված է համախմբել աշխարհի հայերին Հայաստանում առկա խնդիրների լուծման շուրջ:  Կայքը պաշտոնապես գործարկվել է հոկտեմբերի 9–ին։

«ռեԱրմենիա»-ն համագործակցության և դրամահավաքի նորարարական հարթակում ներկայացվում են Հայաստանի խնդիրները լուծող տարատեսակ ծրագրեր և ստանում են համագործակցության առաջարկներ և հանգանակություններ ամբողջ աշխարհից։ Հարթակում Հայաստանի ապագայով հետաքրքրված մարդիկ կիսվում են գիտելիքներով, փորձով, տրամադրում են մասնագիտական, նյութական, կամ ֆինանսական աջակցություն իրենց ընտրած նախագծերին:

«Մի մեծ և նվիրված թիմ մի քանի ամիս աշխատել է «ռեԱրմենիա» հարթակի ստեղծման վրա, սակայն հարթակի կայացման և զարգացման համար շատ ավելի շատերի ներգրավվածությունն է անհրաժեշտ: «ռեԱրմենիա»-ն բոլոր հայերին է պատկանում, և հուսով ենք, որ յուրաքանչյուր հայ հարթակում կգտնի իրեն հուզող խնդիրներին վերաբերող նախագծեր, նույն խնդիրներով մտահոգված մարդկանց, և նրանց արդյունավետ համագործակցության շնորհիվ կլուծվեն այդ խնդիրները: «ռեԱրմենիա» հարթակը ժամանակակից տեխնոլոգիական գործիքներ է տրամադրելու բոլորիս, մեզ անհանգստացնող խնդիրները բարձրաձայնելու և վստահության մթնոլորտում խնդիրների լուծման շուրջ համագործակցելու համար», - նշեց «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Մինչև նախագիծը կհայտնվի կայքում, «ռեԱրմենիա»-յի վստահության և ապահովության բաժինը կանցկացնի նախագծի հեղինակի և առաջարկած նախագծի համապարփակ ֆինանսական ու իրավական ստուգում:  

Իսկ «ռեԱրմենիա»-յի շրջանակում գործող խորհրդատվական խմբերը, որոնց կազմում 14 ոլորտների առաջատար մասնագետներ են, ստուգում են յուրաքանչյուր նախագծի արդյունավետությունը և արդիականությունը: Խորհրդատվական խմբերը համոզվում են, որ նախագիծը լուծում է առկա խնդիրը, որ առաջարկված լուծումն օպտիմալ էև հեղինակի թիմն ունի անհրաժեշտ հմտություններն ու հնարավորությունները:  

«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնողներն են Tufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտուն-ը, Backbone-ը: Հարթակը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։ 

Հարթակի ստեղծմանն արդեն միացել են տարբեր կազմակերպություններ, որոնց թվում են Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը,  Picsart-ը, Digitain-ը, Easy D'Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
07 Հոկտեմբերի 2023
Ֆասթ Բանկը դարձել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
Համագործակցության շրջանակներում Ֆասթ Բանկի տարբերանշանը ներկայացված է լինելու ֆուտբոլային ակումբի խաղային և մարզումային մարզահագուստի վրա, ինչպես նաև այլ ֆիզիկական և թվային հարթակներում
16:44
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
13:26
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
13:19
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
12:34
06 Հոկտեմբերի 2023
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
12:18
06 Հոկտեմբերի 2023
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
11:38
06 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ին ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
05 Հոկտեմբերի 2023
Յուրացրել է 1,4մլրդ դրամ. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20:41
05 Հոկտեմբերի 2023
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
19:10
05 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում
18:54
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
19:02
04 Հոկտեմբերի 2023
Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար, պատրաստ եմ այն ստորագրել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար. ՎԻԴԵՈ