Հակակոռուպցիոն դատարան կներկայացվի Աշոտյանին կալանավորելու միջնորդություն. փաստաբան
15.06.2023,
15:55
Աշոտյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալել են 24 ժամով:
Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը Facebook–յան իր էջում։
Նրա խոսքով, Հակակոռուպցիոն դատարան կներկայացվի կալանքի միջնորդություն:
«Արմեն Աշոտյանը իրեն մեղավոր չի ճանաչում, այս ամենը համարում է բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում: Արմեն Աշոտյանը օգտվել է լռության իրավունքից, պնդելով նախկինում նույն գործով որպես վկա տված իր ցուցմունքները: Նրանից վերցվել է նրա կենսաչափական անձնակիրը՝ օտարերկրյա վիզաներով», – նշել է Աթանեսյանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից «Նովոստի–Արմենիա»–ին հայտնել էին, որ Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։–0–