«Հաջորդ անգամ պատասխան եք ստանալու». ընդդիմությունը զգուշացրեց ոստիկանությանը (ՎԻԴԵՈ)
23.02.2021,
21:20
«Հաջորդ անգամ պատասխան եք ստանալու». ընդդիմությունը զգուշացրեց ոստիկանությանը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նախազգուշացրեց ոստիկանությանը` հայտարարելով, որ եթե իրավապահները շարունակեն ակցիայի մասնակիցների նկատմամբ գործել այսօր առավոտվա նման, հաջորդ անգամ պատասխան են ստանալու։
Նշենք, որ քաղաքացիներն այսօր դուրս էին եկել բողեքի ակցիայի կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, որպեսզի թույլ չտան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մտնել շենք։ Ոստիկանությունը շղթայեց շենքը ու բերման ենթարկեց ակցիայի ավելի քան 55 մասնակցի։
«Հայրենիքի փրկության շարժման» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այսօրվա ակցիայի ընթացքում քաղաքացիների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ։
Այս կապակցությամբ ընդդիմությունն այսօր երեկոյան հրավիրած շտապ հանրահավաքի ժամանակ պահանջեց ոստիկանապետ Վահե Ղազարյանից 15 րոպեի ընթացքում իջնել իրենց մոտ և բացատրել իրավապահների գործողություններն առավոտվա ակցիայի ժամանակ։
Սաղաթելյանի խոսքով, ոստիկանապետի անունից իրենց տեղեկացրեցին, որ նա իրենց հետ կհանդիպի, բայց ոչ այսօր։
«Այդկերպ ոստիկանապետը հասկացրեց, որ չի կարող բացատրել այսօր իր կողմից ձեռնարկված անօրինական գործողությունները։ Մենք կարծում էինք, որ դա լավ առիթ էր, որպեսզի ոստիկանապետն իջնի և ժողովրդի առաջ խոստանա, որ այսուհետ ապօրինի գործողություններ չեն կատարի», – ասաց Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ նրանք շանս և հնարավորություն են տալիս ոստիկանությանը. «եթե դուք շարունակեք խախտել «կարմիր գծերը», հաջորդ անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի»։
Ոստիկանության շենքի մոտից ցուցարարները երթով շարժվեցին դեպի ԱԱԾ և միացան քաղաքացիներին, որոնք անհնազանդության ակցիաներ են կազմակերպել քաղաքի մյուս փողոցներում։–0–