Հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)

10.04.2023, 13:03
Հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
Հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Լենո Հարությունյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, գ. Շինուհայր), հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Մասնավորապես՝
  • արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումը և բորբոսի առաջացումը,
  • հատակի և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
  • արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում չի իրականացվել,
  • սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել թույլատրելի պայմաններում,
  • սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սակայն արտադրական տարածքում պահվել է անձնական և արտադրական հագուստ, չեն եղել լվացարաններ,
  • անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:–0–