ՀՅԴ–ն «դեղին քարտ» ցույց տվեց Երևանի քաղաքապետին

31.07.2019, 15:26
ՀՅԴ–ն «դեղին քարտ» ցույց տվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։
ՀՅԴ–ն «դեղին քարտ» ցույց տվեց Երևանի քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ–ն ակցիա է կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց, որի նպատակն է հիշեցնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին իր նախընտրական խոստումները։

Загружается новость ... "Лево"

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը հայտարարեց, որ ցուցարարները հավաքվել են, որպեսզի բարձրաձայնեն աղբի, վերելակների, կանաչ տարածքների, տրանսպորտի խնդիրների մասին։

«10 ամիսն իսկապես քիչ է վերջնական արդյունքները տեսնելու համար, սակայն չեն երևում նշված խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները», – ասաց Ռոստոմյանը։

Ակցիայի մասնակիցների ձեռքում դեղին քարտեր էին` որպես նախազգուշացում Մարությանին։

«Սա առաջին դեղին քարտն է մեր քաղաքապետին։ Հորդորում ենք նրան լրջության և հույս ունենք, որ իրավիճակը շուտով կփոխվի», – հայտարարեց Ռոստոմյանը։

Ակցիայի մասնակիցները նաև պատրաստակամություն հայտնեցին քաղաքապետարանին տրամադրել անհրաժեշտ օգնություն` մշակելով ծրագրեր։–0–