ՀՅԴ ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից, նրանք փորձում էին փողոց փակել

10.06.2021, 13:16
ՀՅԴ–ի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից
ՀՅԴ ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից, նրանք փորձում էին փողոց փակել
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ–ի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից։

Ինչպես լրագրողներին հայտարարեց «Հայաստան» դաշինքի (որում ներառված են ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը) պատգամավորի թեկնածու Քրիստինա Վարդանյանը, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ ներկայացրել են 10 փաստ այն մասին, թե ինչու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «դավաճան»։

«Մենք բերել ենք ելակ, կոնֆետ և վարտիք, այն, ինչ Փաշինյանը համարում է բարեփոխում բանակում», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով, տասնյակ ակտիվիստներ գտնվում են ոստիկանական բաժանմունքներում։ Աղջիկներին բերման չէին ենթարկում։–0–