620.92
6.86
519.34
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՀՐԱՏԱՊ. ադրբեջանցիները մեքենայով շրջում են Կապանում և նկարում շենքերն ու մարդկանց, ԱԱԾ–ն պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

18:31
07 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն: 

«Անհրաժեշտ է  կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի», – հայտնում են ԱԱԾ–ից: 

Հերթական տարաբնույթ շահարկումներից խուսափելու նպատակով և ի հավելումն 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված հայտարարության տեղեկացվում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում: 

«Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ  ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից», – հայտնում են ԱԱԾ–ից:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:23
15 Ապրիլի 2021
Հայտնի են Կոտայքում վրաերթի հետևանքով մահացած երկու զինծառայողների անունները, հոսպիտալացված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է
Հայտնի են Կոտայքում վրաերթի հետևանքով մահացած երկու զինծառայողների անունները, հոսպիտալացված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է
12:35
15 Ապրիլի 2021
Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց
Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց
12:33
15 Ապրիլի 2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի թունելի երթևեկելի ուղղությունները
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՈՐԴՆԵՐ. ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի թունելի երթևեկելի ուղղությունները
11:12
15 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1014 նոր դեպք, 882 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1014 նոր դեպք, 882 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
23:57
14 Ապրիլի 2021
Աննա Հակոբյանի և Փաշինյանի գաղտնի քննարկումները Միրզոյանի հետ և Հայկ Մարությանին սպառնացող վտանգը ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Աննա Հակոբյանի և Փաշինյանի գաղտնի քննարկումները Միրզոյանի հետ և Հայկ Մարությանին սպառնացող վտանգը ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:58
14 Ապրիլի 2021
Փաշինյանը հայտնեց, թե երբ կտա հրաժարական
«Իմ քայլը» խմբակցությունը կընտրի ինձ որպես վարչապետ, և դրանով թեման կփակվի։ Կարծում եմ` ոչ ոք չի փորձի կատարել քաղաքական ինքնասպանություն», – նշեց նա
20:17
14 Ապրիլի 2021
Նախարար. Հայաստանը պայմանավորվել է ՌԴ–ից կորոնավիրուսի պատվաստանյութի 1մլն դեղաչափ ձեռք բերելու շուրջ
Առողջապահության նախարարն այսօր հայտարարել է, որ Հայաստանը պայմանավորվել է ՌԴ–ից կորոնավիրուսի պատվաստանյութի 1մլն դեղաչափ ձեռք բերելու շուրջ
17:47
14 Ապրիլի 2021
Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները
Ամերիաբանկը տեղաբաշխում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումները` 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալներով
17:31
14 Ապրիլի 2021
Փաշինյանը հունից դուրս եկավ պատգամավորի հարցի պատճառով (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հունից դուրս եկավ պատգամավորի հարցի պատճառով. ՎԻԴԵՈ
17:06
14 Ապրիլի 2021
«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանն արձագանքել է Փաշինյանին
«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանն արձագանքել է Փաշինյանին
15:04
14 Ապրիլի 2021
«Հողերն արդեն պետք է տաս». Փաշինյանը գաղտնիք բացեց Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հանդիպումից
«Հողերն արդեն պետք է տաս». Փաշինյանը գաղտնիք բացեց Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հանդիպումից
14:35
14 Ապրիլի 2021
Փաշինյան. ապրիլյան պատերազմը սկսվել է, երբ հայկական կողմը հրաժարվել է միջնորդների առաջարկած միջանկյալ կարգավիճակի պահանջից
Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմը սկսվել է, երբ հայկական կողմը հրաժարվել է միջնորդների առաջարկած միջանկյալ կարգավիճակի պահանջից