ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը հայտարարել է ձերբակալման մասին ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում
05.04.2019,
21:02
Վանեցյանը հայտարարել է ձերբակալման մասին ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն արդեն ի կատար է ածվել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նախօրեին Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և նա հույս ունի, որ ԱԱԾ–ն կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ։
«Այսօր ձերբակալվել է մի մարդ, որը թաքնվում էր Facebook–ում շատ հայտնի «Դուխով Հայաստան բաց հաասարակություն» էջի տակ, որը տարածում էր ապատեղեկատվություն և բռնության կոչեր», – ասաց Վանեցյանը։
ԱԱԾ–ի տնօրենի խոսքովր, խմբի հեղինակը ձերբակալվել է, հարցաքննվել, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ռասայական, կրոնական, ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։–0–