ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը հերքել է Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու լուրերը

09.10.2019, 14:13
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը հերքել է Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու լուրերը:
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը հերքել է Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հերքեց ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից։

«Անհեթեթ լուրեր են», – նշել է նա` պատասխանելով լրագրողների հարցերին «Ինչ անել–2. տնտեսական հեղափոխություն` ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովի շրջանակում։

Նշենք, որ այսօր irakanum.am կայքը տեղեկացրել էր, որ վարչապետն աշխատանքից ազատել է Դավիթ Տոնոյանին։–0–