ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը, հաղորդում է
aysor.am–ը` հղում անելով ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին։
Загружается новость ... "Лево"
«Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով», - նշել է Օհանջանյանը։
Խոսքը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։
ԱԱԾ-ն այս դեպքի առնչությամբ հուլիսի 31-ին հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին:-0-