ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ` հաշվի առնելով հանցադեպի բացակայությունը։
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Նախապատրաստված նյութերի հիման վրա քննիչը որոշում է կայացրել մերժել քրեական գործի հարուցումը հանցադեպի բացակայության պատճառով։ Քննիչը քրեական գործ է հարուցում, եթե կան հանցագործության հանգամանքներ», – նշեց Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել է դատախազություն և ԱԺ նախագահին՝ պահանջելով սկսել քրեական հետապնդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապրիլի 19–ին լրագրողների հետ զրույցում տրված գնահատականների կապակցությամբ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի հարցով։–0–