531.95
7.48
476.32
+18
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել Փաշինյանի կոչի կապակցությամբ

23:32
19 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ։

Այսօր ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով վաղը արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։ 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդգծում է, որ Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Загружается новость ... "Лево"

«Սահմանադրության 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Սահամանդրության 164-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան», – նշվում է ՀՀԿ–ի տարածած հայտարարության մեջ: 

ՀՀԿ–ից նաև ընդգծում են, ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, այդ թվում` պաշտոնեական դիրքն օգտագործելով, քրեական հանցագործություն է: ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի համաձայն`Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` քրեական հանցագործություն է:

«ՀՀ քրեական օրենսգրքի 301-ին հոդվածի համաձայն`իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը` քրեական հանցագործություն է», – նշվում է ՀՀԿ–ի հայտարարության մեջ:

Ելնելով վերոնշյալից` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է՝ Հայաստանի Հանրապետությունում կրկին վտանգված է սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքը եւ մարդկանց մի շարք հիմնարար ազատություններ եւ իրավունքներ։ 

«Խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող աննախադեպ ճնշումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի վրա։ Այս գործելաոճը չվերականգնվող վնաս է հասցնելու երկրում արդար դատավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքներին։ Այն խորացնում է հասարակության պառակտումը, խաթարում հանրային համերաշխիւթյան մթնոլորտի ձեւավորումը եւ նոր զարկ տալիս անհանդուրժողականությանն ու ատելության քարոզչությանը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով», – նշում է ՀՀԿ–ն: 

«Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում. հայ ժողովրդին՝ զերծ մնալ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրվող, վտանգավոր եւ արկածախնդիր գործընթացներին մասնակցելուց, կուսակցություններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, հասարակական գործիչներին միանալ պետականակործան այս գործընթացների դատապարտման ևկանխման աշխատանքներին, իրավապահ համակարգին ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակում, միջոցներ ձեռնարկել երկրում սահմանադրականության համար սպառնալիքներ ստեղծող անձանց նկատմամբ՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, միջազգային հանրությանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանի գործող իշխանությունների կողմից կազմակերպված գրոհին Սահմանադրության և դատական համակարգի հանդեպ», – նշվում է ՀՀԿ–ի հայտարարության մեջ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
22 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
22:06
21 Հոկտեմբերի 2019
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով:
21:09
21 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը գաղտնի կրկնապատկել է նախարարների և նրանց տեղակալների աշխատավարձերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էապես ավելացրել է նախարարների, նրանց տեղակալների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
18:58
21 Հոկտեմբերի 2019
«Անհասկանալի հայտարարություն». Ավինյանը մեկնաբանել է Կադաստրի պետի հրաժարականը
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի մեկնաբանեց Անշարժ գույքի պետկադաստրի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի հրաժարականը։
18:00
21 Հոկտեմբերի 2019
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանեց Ryanair–ի հավելյալ վճարումների մասին լուրերը
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի մեկնաբանեց իռլանդական Ryanair  լոուքոսթերին պետբյուջեից լրացուցիչ վճարումների մասին լուրերը։
17:24
21 Հոկտեմբերի 2019
ՀՔԾ ղեկավարը` ՍԴ նախագահի մասին. ՀՔԾ–ն քաղաքական պատվեր չի կատարելու
Սասուն Խաչատրյանը երկուշաբթի մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը
15:55
21 Հոկտեմբերի 2019
Ավելի քան 2 մլրդ դրամի պետական միջոցների կորուստ և փոշիացում Սևանա լճում «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնմանն ոլորտում. հարուցվել է քրգործ
Ավելի քան 2 մլրդ դրամի պետական միջոցների կորուստ և փոշիացում Սևանա լճում «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնմանն ոլորտում. հարուցվել է քրգործ։
13:47
21 Հոկտեմբերի 2019
Հայաստանի միջպետական ճանապարհներից մեկում լուսանկարահանող արագաչափ կգործարկվի
Հայաստանի միջպետական ճանապարհներից մեկում լուսանկարահանող արագաչափ կգործարկվի:
12:38
21 Հոկտեմբերի 2019
Եղանակը ցրտու՞մ է, թե՞ ոչ. մեկնաբանում է Սուրենյանը
Եղանակը ցրտու՞մ է, թե՞ ոչ. մեկնաբանում է Սուրենյանը:
12:28
21 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը նշել է, թե ինչպիսին պետք է լինի «երազանքի կրթությունը» Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, թե ինչպիսին պետք է լինի «երազանքի կրթությունը» Հայաստանում:
11:49
21 Հոկտեմբերի 2019
Ջերմուկից երևաց առաջին ձյունոտ սարը (ՖՈՏՈ)
Վայոց Ձորի լեռներում տեղացել է առաջին ձյունը։
10:29
21 Հոկտեմբերի 2019
Տրանսպորտի նոր համակարգի ներդրումն` առաջնահերթ խնդիր. Հայկ Մարությանը մասնակցում է BusWorld Europe 2019 ցուցահանդեսին (ՖՈՏՈ)
Տրանսպորտի նոր համակարգի ներդրումն` առաջնահերթ խնդիր. Հայկ Մարությանը Բրյուսելում մասնակցում է BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։