ՀՀ վարչապետը նշանակել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ
19.09.2019,
11:15
ՀՀ վարչապետը նշանակել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր մեկնարկած կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու մասին։
Загружается новость ... "Лево"
«Ես կյացրել եմ որոշում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ, և ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին` ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Տեղեկացնեմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա, և մեր գործընկերներն այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն` ղեկավարելու երկու համակարգերը, և ես ուզում եմ հաջողություն մաղթել և շնորհավորել մեր գործընկերներին։ Այսինքն ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը։ Այս պահին կարող ենք մեր գործընկերներին շնորհավորել և հաջողություն մաղթել իրենց առաջիկա գործունեության մեջ», – հայտարարեց ՀՀ վարչապետը։–0–