ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու առաջարկը ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
Այս մասին հաղորդում են հայկական ԶԼՄ–ները` հղում անելով ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին։
Նախագահը, ամենայն հավանականությամբ, այսօր կստորագրի առաջարկը։
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան սկսեցին լուրեր շրջանառվել Օսիպյանի հրաժարականի մասին։–0–