571.39
6.68
484.93
+25
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ Մանե Գևորգյան

14:27
01 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը:

Այս հարցը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշել է Գևորգյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 23–ին 1in.am–ի տված հարցազրույցում ՀՀ վարչապետը պատասխանել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, թե ինչու «Իսկանդերները» չեն կիրառվել հակառակորդի դեմ Արցախյան պատերազմի ժամանակ։ Փաշինյանը հայտարարել է, որ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10%–ով։ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը հայտարարել է, որ Փաշինյանն այդկերպ որոշել է ընդգծել իր անմեղությունը ղարաբաղյան հակամարտության արդյունքների հարցում։ Նրա խոսքով, Փաշինյանի խոսքերը բացարձակ սուտ են, դա անգամ չի ենթարկվում որևէ կասկածի։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ արցախյան պատերազմի ժամանակ «Իսկանդերներ» չեն կիրառվել։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:10
17 Սեպտեմբերի 2021
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի տեղադրման մասին
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի և իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
13:11
17 Սեպտեմբերի 2021
Սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները (ԳՐԱՖԻԿ)
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ.սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները.ԳՐԱՖԻԿ
12:20
17 Սեպտեմբերի 2021
Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել.ՖՈՏՈ
12:09
17 Սեպտեմբերի 2021
Ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի ևս մի փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում.Հայկ Մամիջանյան (ՎԻԴԵՈ)
«Պատիվ ունեմի» պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ ունեն հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի ևս մի փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում.ՎԻԴԵՈ
12:02
17 Սեպտեմբերի 2021
GeoProMining–ը ներդրել է ավելի քան 90մլն դոլար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման մեջ
GeoProMining–ը ներդրել է ավելի քան 90մլն դոլար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման մեջ, ավարտվել է արդիականացման երկրորդ փուլը


11:18
17 Սեպտեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն Երևանի կարևորագույն պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կարևորագույն պողոտաներից մեկում.ՍԽԵՄԱ
11:06
17 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսային հակառեկորդ Հայաստանում. նախօրեին մահացել է 26 մարդ, գրանցվել է 759 նոր դեպք, 614 մարդ առողջացել է
Կորոնավիրուսային հակառեկորդ Հայաստանում. նախօրեին մահացել է 26 մարդ, գրանցվել է 759 նոր դեպք, 614 մարդ առողջացել է
10:15
17 Սեպտեմբերի 2021
Աշխատանք կամ պատվաստում. փորձագետները տարակարծիք են հոկտեմբերի 1-ից ներդրվող պահանջի հարցում
Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները, մեկնաբանում են փորձագետները
22:31
16 Սեպտեմբերի 2021
Ժամանման նոր սրահ և հիմնանորոգված թռիչքուղի․ Գյումրու օդանավակայանը ներկայացել է նոր տեսքով (ՖՈՏՈ)
Ժամանման նոր սրահ և հիմնանորոգված թռիչքուղի․ Գյումրու օդանավակայանը ներկայացել է նոր տեսքով․ՖՈՏՈ
19:37
16 Սեպտեմբերի 2021
Փաշինյանի հերթական սկանդալային սայթաքումը, Ծառուկյանը զգուշացնում էր, Միրզոյանի օդանավն էլ փչացել է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի հերթական սկանդալային սայթաքումը, Ծառուկյանը զգուշացնում էր, Միրզոյանի օդանավն էլ փչացել է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
16:20
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում մեծամասշտաբ զորավարժություն է անցկացվում` ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ
Մեածամասշտաբ զորավարժության ընթացքումանձնակազմը հաղթահարելով բարդ տեղանքը՝ հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել