ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. «Իմ քայլի» պատգամավոր (ՎԻԴԵՈ)

17.11.2020, 17:51
«Իմ քայլի» պատգամավորը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. «Իմ քայլի» պատգամավոր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի, լրագրողներին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը։



Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախօրեին արված հայտարարությանը` պատգամավորը նշեց, որ դրանից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսել են նամակներ ուղարկել` խնդրելով վարչապետին հրաժարական չտալ։

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձով դիմել է ժողովրդին` հայտարարելով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:Այս համատեքստում, նախագահի կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:


«Արմեն Սարգսյանի այս կոչից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսել են գրել մեզ. «Խնդրում ենք ասել վարչապետին չտալ հրաժարական, մենք չենք թողնի երկիրը նախկին նախագահներին (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան)», – ասաց նա։

Սարգսյանը կարծում է, որ չի կարելի խոսել արտահերթ ընտրությունների մասին, երբ երկրում ծանր ռազմական դրություն է, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված մեծ թվով քաղաքացիներ։–0–