585.86
6.74
493.65
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետ. Սյունիքը մեր պետականության ողնաշարն է, և պետք է ձեռնարկենք անվտանգության ապահովման բոլոր միջոցները (ՎԻԴԵՈ)

16:10
13 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզի սահմանային միջավայրի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակը և անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօրվա մեր խորհրդակցությունը նվիրված է Սյունիքի մարզի խնդիրներին, և մենք այսօր պետք է քննարկենք հարցերի բավական լայն շրջանակ: Հայտնի իրադարձությունների բերումով Սյունիքի սահմանային միջավայրն էական փոփոխություններ է կրել, և այսօր պետք է քննարկենք այն միջոցառումները, որ իրականացվում են Սյունիքի հատվածում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար, պետք է քննարկենք մինչ այժմ իրականացված աշխատանքները և թե ինչպես պետք է շարունակենք այդ աշխատանքները ու ինչ ուղղությամբ: Իհարկե, շատ կարևոր են սոցիալ-տնտեսական, կոմունիկացիոն խնդիրները, կարևոր են նաև բնապահպանական խնդիրները, և հարցերի բավական լայն շրջանակ ունենք քննարկելու:

Բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը, և մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք Սյունիքում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար՝ ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ հանրապետության տարածքում, բայց Սյունիքն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն: Նաև պետք է քննարկենք, թե ինչ սոցիալական և տնտեսական ծրագրեր ենք իրականացնելու այն համայնքներում, որոնք սահմանային նոր կարգավիճակ են ստացել՝ ըստ էության, հայտնվել են սահմանային բնակավայրերի կարգավիճակում: Եվ այսօր կկայացնենք որոշումներ, ձեռք կբերենք պայմանավորվածություններ և կպայմանավորվենք նաև դրանց հետագա իրականացման ընթացքի վերաբերյալ»:

Վարչապետին զեկուցվել է Սյունիքի սահմանամերձ համայնքների և ճանապարհների անվտանգության ապահովման, սահմանային կետերի տեղորոշման աշխատանքների, քաղաքացիների հնարավոր գույքային վնասների փոխհատուցման գործընթացի և հարակից այլ խնդիրների լուծման ընթացքի մասին:

Արձանագրվել են ընթացիկ արդյունքները, քննարկվել են դեռևս առկա խնդիրների հնարավոր լուծումները և հետագա անելիքները՝ ճանապարհային, հաղորդակցության ենթակառուցվածքների բարելավման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և այլ ուղղություններով:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է գործընթացում ներգրավված պատասխանատու մարմիններին՝ արդեն իսկ ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև խնդիրների գույքագրման և լուծման աշխատանքները շարունակել միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, որն օպերատիվորեն կարձանագրի պրոբլեմները և լուծումներ կտա:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:01
07 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանից երկու հայ գերի է վերադարձել, ովքե՞ր են նրանք
Ադրբեջանից երկու հայ գերի է վերադարձել, ովքե՞ր են նրանք
18:48
07 Սեպտեմբերի 2021
«Ամերիա Սերունդ 13». փոփոխությունը դառնալու ձեր հնարավորությունը
Ամերիաբանկը մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 13»-ը
18:41
07 Սեպտեմբերի 2021
Եվրասիական զարգացման բանկը Արդշինբանկին տրամադրել է 20 մլն դոլարի վարկ ՓՄՁ-ների ֆինանսավորման համար
Եվրասիական զարգացման բանկը Արդշինբանկին տրամադրել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ 3 տարի ժամկետով ՝ երկրի փոքր և միջին բիզնեսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար
15:50
07 Սեպտեմբերի 2021
Արմեն Գևորգյանի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել նրա շահերը դատարանում դատավորի «անձնական հակակրանքի» պատճառով
Արմեն Գևորգյանի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել նրա շահերը դատարանում դատավորի «անձնական հակակրանքի» պատճառով
13:50
07 Սեպտեմբերի 2021
Երևանում առաջին անգամ կգործարկվի էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայություն
Երևանում առաջին անգամ կգործարկվի էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայություն
12:49
07 Սեպտեմբերի 2021
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է
ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է
11:48
07 Սեպտեմբերի 2021
Ֆրանսիայի քաղաքացին բռնվել է Հայաստան խոշոր չափի կոկաին տեղափոխելիս (ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի քաղաքացին բռնվել է Հայաստան խոշոր չափի կոկաին տեղափոխելիս.ՎԻԴԵՈ
11:18
07 Սեպտեմբերի 2021
ՀՀ–ում մեկնարկում են նոր եռամսյա հավաքներ. ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն մարտական հերթապահության
ՀՀ–ում մեկնարկում են նոր եռամսյա հավաքներ. ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն մարտական հերթապահության
11:14
07 Սեպտեմբերի 2021
Նախօրեին կորոնավիրուսից 15 մարդ է մահացել, գրանցվել է 501 նոր դեպք, 398 մարդ առողջացել է
Նախօրեին կորոնավիրուսից 15 մարդ է մահացել, գրանցվել է 501 նոր դեպք, 398 մարդ առողջացել է
22:57
06 Սեպտեմբերի 2021
Կյանքս թանկ էր, բայց Հայրենիքս՝ առավել․Աջափնյակում բացվեց 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Հովհաննես Առաքելյանի հուշաքար-աղբյուրը (ՖՈՏՈ)
Կյանքս թանկ էր, բայց Հայրենիքս՝ առավել․Աջափնյակում բացվեց 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Հովհաննես Առաքելյանի հուշաքար-աղբյուրը.ՖՈՏՈ)
20:17
06 Սեպտեմբերի 2021
Երևանի դպրոցներից մեկում 44-օրյա պատերազմում զոհված հրամանատարի անունով դասասենյակ է անվանակոչվել (ՖՈՏՈ)
Երևանի դպրոցներից մեկում 44-օրյա պատերազմում զոհված հրամանատարի  անունով դասասենյակ է անվանակոչվել.ՖՈՏՈ
19:39
06 Սեպտեմբերի 2021
Հայաստանում կորոնավիրուսով ավելի հաճախ հիվանդանում են կանայք․ԱՆ-ն ներկայացրել է պատվաստման և հիվանդացության վիճակագրությունը (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հայաստանում կորոնավիրուսով ավելի հաճախ հիվանդանում են կանայք․ներկայացնում ենք պատվաստման և հիվանդացության վիճակագրությունը․ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ