579.98
6.74
491.88
+24
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ում սկսվելու են սպանդանոցներում, խանութներում թարմ մսի ստուգումները․կարգավորիչը նշում է ժամկետներն ու զգուշացնում

19:11
06 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/.  Սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ օգտվելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմից:

Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այսօր Հայաստանում գործում է 85 սպանդանոց:

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից հանրապետությունում սպառման ենթակա թարմ միս-մսեղիքը պետք է պարտադիր ունենա սպանդանոցային ծագում:

Դա ենթադրում է՝

  • բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված մսի շրջանառություն,
  • մսի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
  • վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:

Ինչպես հայտնում է տեսչական մարմինը, սպանդանոցային ծագման միս-մսեղիքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար տրամադրվում է ձև 5 անասնաբուժական վկայականը: Այն սպանդանոցները պետք է տրամադրեն միսն իրենցից ձեռք բերող-իրացնողներին:

«5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրվում է իրացնողին, եթե վկայականում նշված խմբաքանակը բաժանվելու և իրացվելու է տարբեր վաճառակետերում կամ hանրային սննդի օբյեկտներում: Բաժանված յուրաքանչյուր խմբաքանակի հետ ևս տրվում է պիտակ, որը նույնականացվում է վկայականի հերթական համարակալման թվով»,-ասվում է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ:

Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Ստացվում է, որ թարմ միս ձեռք բերող-իրացնողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունը և համոզվելով, որ տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է:-0-

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
13 Սեպտեմբերի 2021
Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին
15:53
13 Սեպտեմբերի 2021
Այս հարցով աշխատանք է տարվում, նշանակում է, որ առաջիկայում կլինի հայտարարություն.ՔՊ խմբակցության ղեկավարը` Որոտանի ճանապարհին տիրող իրավիճակի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և փող գանձում
14:40
13 Սեպտեմբերի 2021
ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-Ն վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլի ֆինանսավորման համար
ՎԶԵԲ–ն ու ԱԶԲ–ն 105 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը Ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար
13:37
13 Սեպտեմբերի 2021
«Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը».Վահե Հակոբյան (ՎԻԴԵՈ)
Վահե Հակոբյանը նշել է, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը.ՎԻԴԵՈ
11:21
13 Սեպտեմբերի 2021
«Վեոլիա ջուրը» զգուշացնում է.12 ժամ ջուր չի լինի
12 ժամ ջուր չի լինի
11:13
13 Սեպտեմբերի 2021
Երևանի բոլոր վարչական շրջաններում կստեղծվեն հատուկ զբոսայգիներ շների համար (ՎԻԴԵՈ)
Երևանի բոլոր վարչական շրջաններում կստեղծվեն հատուկ զբոսայգիներ շների համար.ՎԻԴԵՈ
11:03
13 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսից նախօրեին 16 մարդ է մահացել, հաստատվել է 296 նոր դեպք, 577 մարդ առողջացել է
Կորոնավիրուսից նախօրեին 16 մարդ է մահացել, հաստատվել է 296 նոր դեպք, 577 մարդ առողջացել է
16:04
11 Սեպտեմբերի 2021
Ինչու՞ պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի․ պարզաբանում է նախարարը
Ավանեսյանը պարզաբանում է, թե ինչու պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի
09:00
11 Սեպտեմբերի 2021
Մինչև 200 մբ/վ հիմնական արագություններ «Ռոստելեկոմ»-ից. ընկերությունը հանդես է գալիս նաև նոր առաջարկով
«Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին է ներկայացնում նոր անակնկալներ.այսուհետ ընկերության Ինտերնետ ծառայության բաժանորդները կստանան նոր՝ ավելի բարձր հիմնական արագություններ
19:50
10 Սեպտեմբերի 2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը (ՎԻԴԵՈ)
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը.ՎԻԴԵՈ
19:03
10 Սեպտեմբերի 2021
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:36
10 Սեպտեմբերի 2021
Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթների մասնակիցների անունները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթների մասնակիցների անունները.ՖՈՏՈ