ՀՀ-ում փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները (ՖՈՏՈ)
22:36
11 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
"Ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Բոլոր օդային թիրախներն ուղեկցվել են և անվրեպ խոցվել", - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը, հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը․ ՎԻԴԵՈ