ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը

19.11.2019, 11:02
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը:
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամից դարձնելով 68 հազար դրամ։

Загружается новость ... "Лево"

Սկզբում առաջարկվել էր ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Սակայն հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ:

Ըստ հաշվարկների, աշխատավարձերի բարձրացման արդյունքում բյուջեից կպահանջվի հատկացնել առնվազն 2 մլրդ դրամ, ինչին կառավարությունը համաձայնվել է։–0–