432.8
4.09
410.12
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ում մեկնարկում են նոր եռամսյա հավաքներ. ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն մարտական հերթապահության

11:18
07 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409 - Ն որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

«Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՊՆ–ից հիշեցնում են, որ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ:

Կառավարության որոշմանը և հավաքների մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
07 Հոկտեմբերի 2023
Ֆասթ Բանկը դարձել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
Համագործակցության շրջանակներում Ֆասթ Բանկի տարբերանշանը ներկայացված է լինելու ֆուտբոլային ակումբի խաղային և մարզումային մարզահագուստի վրա, ինչպես նաև այլ ֆիզիկական և թվային հարթակներում
16:44
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
13:26
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
13:19
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
12:34
06 Հոկտեմբերի 2023
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
12:18
06 Հոկտեմբերի 2023
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
11:38
06 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ին ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
05 Հոկտեմբերի 2023
Յուրացրել է 1,4մլրդ դրամ. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20:41
05 Հոկտեմբերի 2023
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
19:10
05 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում
18:54
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
19:02
04 Հոկտեմբերի 2023
Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար, պատրաստ եմ այն ստորագրել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար. ՎԻԴԵՈ