ՀՀ–ում կան փակ ճանապարհներ, Լարսը ևս փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

18.01.2021, 10:12
ՀՀ–ում կան փակ ճանապարհներ, Լարսը ևս փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ–ում կան փակ ճանապարհներ, Լարսը ևս փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10։00–ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Загружается новость ... "Лево"

Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:

«ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին», – հայտնում են ԱԻՆ–ից:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։–0–