526.33
7.47
477.22
-1
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում

12:37
19 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոսի–Արմեինա/. Հայաստանի վարչական դատարանը բավարարել է Lydian Armenia–ի հայցն ընդդեմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում։

Այս մասին նշվում է Lydian Armenia–ի մայր ընկերության` Lydian International–ի կայքում։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն ապօրինի կերպով է դադարեցնել հանքավայրի գործունեությունը, և կան կասկածներ նրա գործողությունների անաչառության հարցում։

«Դատարանը նաև վճռել է, որ Գրիգորյանը մինչև Տեսչական մարմնի ղեկավար նշանակվելը ակտիվորեն մասնակցել է հանքավայրի շահագործմանը դեմ իրականացվող գործողություններին, ինչը հարուցել է հիմնարար կասկածներ նրա օբյեկտիվության հարցում։ Դատարանը վճռել է, որ Գրիգորյանը պետք է հրաժարվեր այդ հարցի ուսումնասիրումից։ Դատարանը նաև չեղյալ է հայտարարել տեսչական մարմնի կողմից ընդունված որոշումը», – նշված է հաղորդագրության մեջ։

Ամուլսարի խնդիրը

Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։ 

Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։

Օգոստոսի 28–ին վարչապետը տեսակոնֆերանս է ունեցել ELARD–ի ներկայացուցիչների հետ, որի արդյունքներով, նա հայտնեց, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք ուսումնասիրման և գնահատականի կարիք ունեն։-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:42
11 Նոյեմբերի 2019
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում Արա Բաբլոյանը:
20:16
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել:
16:07
11 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում:
15:12
11 Նոյեմբերի 2019
ՌԴ ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
15:06
11 Նոյեմբերի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14:14
11 Նոյեմբերի 2019
Հայաստանցի դպրոցականներին ձմեռային երկար արձակուրդներ են սպասվում
Հայաստանի դպրոցականներին սպասվում են ձմեռային երկար արձակուրդներ։
13:24
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել:
12:13
11 Նոյեմբերի 2019
276 մլն դրամ. ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար
276 մլն դրամ. ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար:
11:08
11 Նոյեմբերի 2019
Ուսանողները քայլերթ են սկսել դեպի այլ բուհեր` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Այսօր առավոտյան ուսանողները քայլերթ են սկսել դեպի այլ բուհեր` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը ։
10:30
11 Նոյեմբերի 2019
Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով. նախարար
Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով:
20:29
10 Նոյեմբերի 2019
Ձմեռն արդեն մոտ է. հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի
Ձմեռն արդեն մոտ է. հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի:
22:33
09 Նոյեմբերի 2019
Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ամուսնացել է (ՖՈՏՈ)
Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ամուսնացել է: