ՀՀ–ում առաջարկում են տուգանել վարորդներին այլ մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումների հիման վրա

05.09.2019, 13:07
Վարորդները իրենց մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումները կարող են օնլայն ուղարկել ոստիկանության հատուկ հավելվածին:
ՀՀ–ում առաջարկում են տուգանել վարորդներին այլ մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լու­սանկարահանող սարքեր հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձ­նահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նա­խագծին, գրում է «Ժամանակը»։

Загружается новость ... "Лево"

Թերթի տեղեկություններով, այս փոփոխություն­ներով նախատեսվում է, որ վարորդները իրենց մեքենա­ներում տեղադրված տեխնի­կական սարքերով արձա­նագրված խախտումները կա­րող են օնլայն ուղարկել ոստի­կանության հատուկ հավելվածին, որոնց հիման վրա ոստիկանությունը կկազմի վարչական իրավախախտման մասին արձանագրություն և կտուգանի կարգազանց վարորդներին:

«Մինչև թավշյա իշխանափոխությունը ոստիկանությունը մտադիր էր գործարկել շարժական տեսանկարահանող սարքեր, սակայն, հանդիպելով հանրային դժգոհությանը՝ նահանջեց: Հիմա արվելու է քաղաքացիների կողմից՝ ոստիկանության ջերմ աջակցությամբ»,-գրում է թերթը:–0–