ՀՀ–ում ադրբեջանցի զինծառայող է հայտնաբերվել

10.04.2023, 13:09
ՀՀ–ում ադրբեջանցի զինծառայող է հայտնաբերվել։ Հաղորդվում է, որ Նախիջևանի ուղղությամբ մոլորվել է ադրբեջանցի երկու զինծառայող
ՀՀ–ում ադրբեջանցի զինծառայող է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», սահմանափակ տեսանելիության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող է մոլորվել։–0–