ՀՀ տարածքում հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի անջատումներ վթարի պատճառով
17:42
13 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` հանրապետության տարածքում հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։
«Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։–0–
Մակունցն ասում է, որ «Իմ քայլը» պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները