ՀՀ նախագահը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակել
02.08.2021,
18:40
ՀՀ նախագահը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գնել Սանոսյանին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակելու մասին։
Սանոսյանն այս պաշտոնում փոխարինեց Սուրեն Պապիկյանին, ով այսօր նշանակվեց փոխվարչապետ։
Այսօր ավելի վաղ Սանոսյանն ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։-0-

