ՀՀ նախագահը հանդիպել է իմքայլականներին, քննարկել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
17:32
12 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն ընդգծել են կայունության պահպանման առանձնակի կարևորությունը ներկայիս իրավիճակում, ինչպես նաև պետական բոլոր ինստիտուտների համագործակցված ու անխափան աշխատանքի անհրաժեշտությունը:–0–