627.2
6.95
519.81
+18
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու հրամանագրի նախագիծն ու չի դիմելու ՍԴ. պաշտոնական

21:40
11 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան:

Հիշեցնում ենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա:

Загружается новость ... "Лево"

Մարտի 10–ին առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին դիմել է ՍԴ, նա ուզում է վիճարկել օրենքի այն կետը, որով Փաշինյանը պաշտոնից ազատել է ԳՇ պետին։

Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով` նշելով, որ իրեն պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է, «ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան»։ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։

Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: ՀՀ նախագահը Փաշինյանի միջնորդությունն առարկություններով հետ է ուղարկել։ Փաշինյանը կրկին միջնորդությունը ներկայացրել է ՀՀ նախագահի աշխատակազմ։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:39
28 Ապրիլի 2021
Հայաստանում քրեականացվել են նախընտրական խախտումներն ու կառաշքը «ձայնի» համար
Հայաստանում քրեականացվել են նախընտրական խախտումներն ու կառաշքը «ձայնի» համար
20:07
28 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է` գրանցված եկամուտ և դրական վարկային պատմություն ունեցող ֆիզիկական անձ հաճախորդներին, շահավետ պայմաններով այլ բանկերում կամ վարկային կազմակերպությունում գործող վարկերի գնում
19:14
28 Ապրիլի 2021
Ու՞մ կմիանա Սերժ Սարգսյանը, «Իմ Քայլ»-ում էլ վիրավորված են Լևոն Տեր-Պետրոսյանից. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ու՞մ կմիանա Սերժ Սարգսյանը, իմ քայլ-ում էլ վիրավորված են Լևոն Տեր-Պետրոսյանից. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
18:37
28 Ապրիլի 2021
SkyUp ավիաուղիներն Օդեսա- Երևան- Օդեսա ուղիղ չվերթեր կիրականացնի (ՖՈՏՈ)
Այսօրվանից մեկնարկեցին Օդեսա–Երևան–Օդեսա ուղիղ չվերթերը.ՖՈՏՈ
11:06
28 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 808 նոր դեպք, 588 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 808 նոր դեպք, 588 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
10:08
28 Ապրիլի 2021
ՊՆ–ն ներկայացրելէ հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրելէ հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
23:37
27 Ապրիլի 2021
Ո՞վ է Ռուսաստանի նախընտրած թեկնածուն, ովքե՞ր են Քոչարյանի թիմի անդամները և ի՞նչ է արել Ս.Սարգսյանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ո՞վ է Ռուսաստանի նախընտրած թեկնածուն, ովքե՞ր են Քոչարյանի թիմի անդամները և ի՞նչ է արել Ս.Սարգսյանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
21:28
27 Ապրիլի 2021
Ադրբեջանում գտնվող հայ գերիներն առաջին անգամ կարողացել են տեսահաղորդագրություններ փոխանցել իրենց ընտանիքներին.ԿԽՄԿ
Ադրբեջանում գտնվող հայ գերիներն առաջին անգամ կարողացել են տեսահաղորդագրություններ փոխանցել իրենց ընտանիքներին
18:39
27 Ապրիլի 2021
7 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
7 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
18:00
27 Ապրիլի 2021
ԳՇ պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել
12:18
27 Ապրիլի 2021
Ադրբեջանցի զինվորականները զենքի ցուցադրմամբ սպառնացել են սյունեցի հովվին, հարվածել աչքին. Թաթոյանն ահազանգում է
Ադրբեջանցի զինվորականները զենքի ցուցադրմամբ սպառնացել են սյունեցի հովվին, քաշքշել, հարվածել աչքին. Թաթոյանն ահազանգում է

11:50
27 Ապրիլի 2021
ՊՆ–ն չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊՆ–ն չի նախատեսում մասնակցել ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը