419.98
4.2
395.24
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահի հայտարարությունը վերջին օրերին բանակում տեղի ունեցած դեպքերի մասին

20:08
17 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ , 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել վերջին օրերին բանակում տեղի ունեցած դեպքերի մասին հայտարարությամբ:

«Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը»,- ասել է նա:

Նախագահը նշել է,որ յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ:

«Սիրելի՛ զինվորներ, սիրելի՛ հրամանատարներ,
Ձեզնից յուրաքանչյուրն իր ընտանեկան օջախից, իր ծնողներից, կնոջից, երեխաներից կամ հարազատներից, իր սիրած աղջկանից մի անկեղծ օրհնություն, աննկարագրելի մի ջերմություն, մի տաք համբույր է ստացել ծառայության մեկնելիս: Ձեզ մաղթել են անփորձանք ծառայություն և բարի վերադարձ, վստահ են եղել, որ դուք հայրենիքի հուսալի պաշտպան եք լինելու, ապահով են եղել, որ լավ ընկեր կլինեք, ու ձեր կողքին էլ լավ ծառայակից ընկեր կլինի, որի հետ կկիսեք ոչ միայն ծառայության դժվարությունները, այլև միասին՝ թիկունք-թիկունքի տված, կուռ, ամբողջական ու հզոր ուժ լինելու զգացողությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ նախագահի՝ բանակը փորձառություն է, ուսում, դաստիարակություն, կյանքի ու հայրենասիրության դաս, որը հեշտ չի տրվում, բայց անհրաժեշտ է: Անցնելով այն՝ նրանք հասունանում ենք, ամրանում, սովորում դիմակայել ու հաղթահարել, լինել սառնասիրտ, զուսպ ու ամենակարևորը լինել պատասխանատու, որովհետև նրանց՝ հայոց բանակի թե՛ տասնութամյա նորակոչիկներին, թե՛ ծառայության բովով անցած փորձառու սպաներին է վստահված ամենաարժեքավորը՝ մեր հայրենիքի, մեր ընտանիքների պաշտպանությունը, մեր ապագան ու խաղաղությունը:

«Պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր առաքելությանը, միմյանց հետ ձեր փոխհարաբերություններին, հիշեք՝ հանդուրժողականությունն ուժի ապացույց է:
Հիշեք, որ դուք ծառայում եք հաղթանակած բանակում ու պետք է պատվով ու արժանապատվությամբ շարունակեք կյանքի ու մահվան գնով ձևավորված ու կայացած հայկական բանակի ամենալավ ավանդույթները՝ փոխօգնության, միասնականության ու համախմբվածության ավանդույթները:
Մենք վստահում, հավատում ու սպասում ենք ձեզնից յուրաքանչյուրին: Հիշեք, որ մենք կորցնելու կյանքեր չունենք, մենք չպետք է ունենանք չիրականացված երազանքներ, ձեր օջախներում դեռ պետք է զավակներ ծնվեն, ձեզնից յուրաքանչյուրն արժանի է ու պետք է տեսնի միասնական ու խաղաղ հայրենիքի փայլուն ապագան, ձեր նվիրյալ ծառայությամբ կերտած ապագան»,- ասել է Սարգսյանը:

Այնուհետև, դիմելով բոլոր հայրենակիցներին՝ նախագահը կոչ է աչել միասին ապավեն լինել մեր զինվորին, սպային, խաղաղություն պահպանել մեր տանն ու հասարակության մեջ:

«Իսկ տան խաղաղությունն առանց հանդուրժողականության հնարավոր չէ, առանց իրար ցավ զգալու հնարավոր չէ, առանց միմյանց կարծիքը հարգելու, առանց իրար հետ միասին ապրել սովորելու հնարավոր չէ։ Աստված պահապան բոլորիս»,- ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
16 Ապրիլի 2024
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց  զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
16:11
16 Ապրիլի 2024
Երևանում վաճառվող կոնֆետներում արգելված նյութ է հայտնաբերվել․ ՀՀ–ում դրա իրացումն արգելվել է
Ուշադրություն․ՍԱՏՄ–ից հորդորում են ս չգնել նշված վտանգավոր մթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով
14:49
16 Ապրիլի 2024
Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ
ԱԱԾ–ն և Քննչական կոմիտեն խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
10:15
16 Ապրիլի 2024
Երևանի գլխավոր պողոտաներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում․ ՍԽԵՄԱ
19:37
15 Ապրիլի 2024
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ–ից պարզաբանում են (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից պարզաբանում են, թե ինչպես կարելի է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՎԻԴԵՈ
16:07
15 Ապրիլի 2024
Հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ–ն՝ 4 զինվորի կյանք խլած ավտովթարի մասին

Հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ–ն՝ 4 զինվորի կյանք խլած ավտովթարի մասին
15:13
15 Ապրիլի 2024
Անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները․ Անդրանիկ Քոչարյան
Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Կարող է 1,5–ից ավելի շատ է կամ քիչ է, կարծում է Քոչարյանը
14:52
15 Ապրիլի 2024
Հայկական կոնյակը ԵՄ–ում հանդես կգա նոր բրենդով
Հայկական կոնյակը ԵՄ–ում հանդես կգա նոր բրենդով
14:35
15 Ապրիլի 2024
Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ Թաթոյանն՝ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի մասին (ՎԻԴԵՈ)
Թաթոյանը հայտարարում է, որ Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ ՎԻԴԵՈ
12:51
15 Ապրիլի 2024
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
11:59
15 Ապրիլի 2024
Քննարկվում է Աստանայում Մեսրոպ Մաշտոցի և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակներ հիմնելու հարցը
Քննարկվում է նաև Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը