ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով

05.01.2021, 17:15
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով
ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ:

Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել, սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։–0–