ՀՀ–ն խնդիր չի դնում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ ինքնիշխանությունը ռազմական ճանապարհով վերականգնելը․ Փաշինյան

31.08.2024, 15:41
Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության քննադատությանն այն մասին, որ  ՀՀ ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կմ օկուպացված է, և կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այդ տարածքները հետ բերելու համար
ՀՀ–ն խնդիր չի դնում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ ինքնիշխանությունը ռազմական ճանապարհով վերականգնելը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Փաշինյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է ընդդիմության քննադատությանն այն մասին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կմ օկուպացված է, և Հայաստանի կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այդ օկուպացված տարածքները հետ բերելու համար։

«Հայաստանի 29․743 քառակուսի կմ տարածքն ընդհանրապես սակարկության ենթակա չէ։ Բայց մյուս կողմից մենք այսօր, և վաղը, և մյուս օրն ընդհանրապես խնդիր չենք դնում ռազմական ճանապարհով այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնելը, որովհևետ համարում ենք, որ այն պայմանավորվածությունները և սկզբունքները, որոնք արդեն որդեգրված են, հնարավորություն են տալիս, որպեսզի մենք խաղաղ, բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման գրրծընթացով, մեր խնդիրները բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծենք։ էնպես որ Հայաստանն որևէ ագրեսիվ նպատակ չունի, և սա մեր քաղաքականությունն է», – ասաց Փաշինյանը։