ԵՐԵՎԱՆ, 8 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, մարտի 8-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` անձրևի տեսքով: Մարտի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում մարտի 8-ի ցերեկը, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կտատանվի +9...+15–ի սահմանում։
Միաժամանակ, երկուշաբթի` մարտի 11–ին, Շիրակի մարզում գիշերը կգրանցվի մինչև -13 աստիճան, նույն օրը Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին կանխատեսվում է +18 ։ Այսպիսով, մեկ օրում ջերմաստիճանների տարբերությունը կկազմի 31 աստիճան։–0–