611.34
7.05
512.01
+30
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ կառավարությունն առաջին անգամ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի

12:43
02 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44–օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար, նշվում է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի Facebook–յան էջում։

Մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Գանգատում, ի թիվս բազմաթիվ այլի, բարձրացված է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։

«Այս Միջպետական գանգատը պետության անունից ըննդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարևորագույն քայլ է: Այս առումով հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ:

«Ինչպես մինչ օրս, այնպես էլ ապագայում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հանրությանը կծանուցի հետագա զարգացումների և ձեռնարկած քայլերի մասին», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
23 Հունիսի 2021
Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել կրիմինալ խմբավորումների հետ կապված սկանդալի ֆոնին
Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել կրիմինալ խմբավորումների հետ կապված սկանդալի ֆոնին
19:11
23 Հունիսի 2021
Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
ՎՏԲ բանկ (ԲԲԸ) բաժնետերերի տարեկան ժողովը հաստատեց ՎՏԲ - Հայաստան դուստր բանկի Խորհրդի նոր կազմը
18:24
23 Հունիսի 2021
Ավինյանն անդրադարձել է գերիների վերադարձի հարցին (ՎԻԴԵՈ)
Ավինյանն անդրադարձել է գերիների վերադարձի հարցին.ՎԻԴԵՈ
18:02
23 Հունիսի 2021
Համայնքապետին ծեծել են, թաղապետին` ազատել պաշտոնից, զորքն էլ փորձում են դուրս բերել.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Համայնքապետին ծեծել են, թաղապետին` ազատել պաշտոնից, զորքն էլ փորձում են դուրս բերել.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:42
23 Հունիսի 2021
Վանեցյանը նշել է պայմանը, որի դեպքում կընդունի պատգամավորական մանդատը
Վանեցյանը նշել է պայմանը, որի դեպքում կընդունի պատգամավորական մանդատը
11:18
23 Հունիսի 2021
Հատուկ ոստիկանական օպերացիա Աջափնյակում. ապօրինի տեղադրված կրպակներն ապամոնտաժվել են (ՎԻԴԵՈ)
Հատուկ ոստիկանական օպերացիա Աջափնյակում. ապօրինի տեղադրված կրպակներն ապամոնտաժվել են.ՎԻԴԵՈ
11:07
23 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 100 նոր դեպք, 48 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 100 նոր դեպք, 48 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
10:15
23 Հունիսի 2021
Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի հետ.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի հետ.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
09:37
23 Հունիսի 2021
Տիգրան Մեծի պողոտայում բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցվի
Տիգրան Մեծի պողոտայում նախատեսվում է կառուցել  բազմաֆունկցիոնալ համալիր, որը բաղկացած կլինի 2 ստորգետնյա  և մինչև վեց վերգետնյա հարկերով առևտրի կենտրոնից
00:20
23 Հունիսի 2021
Գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել Օձունի համայնքապետին ծեծելու փաստի առթիվ
Գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել Օձունի համայնքապետին ծեծելու փաստի առթիվ
00:11
23 Հունիսի 2021
«Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին.հայտարարություն
«Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին.հայտարարություն
23:23
22 Հունիսի 2021
70-ից ավելի ընտրական տեղամասերում կիրականացվի ձայների վերահաշվարկ
70-ից ավելի ընտրական տեղամասերում կիրականացվի ձայների վերահաշվարկ