ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

27.07.2020, 10:35
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/.Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–