ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Загружается новость ... "Лево"
«Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ», – նշել է նա:
Հիշեցնենք, որ Ստեփանյանը հայտնել էր, որ այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։
Ավելի ուշ նա հայտնեց, որ հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների–0-