411.29
6.53
395.05
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել

14:32
01 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետական դավաճանության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ պետության անվտանգության դեմ ոտնձգող ծանրագույն հանցագործություն հանդիսացող պետական դավաճանության դրսևորումները, հակառակորդ պետության հատուկ ծառայությունների կողմից ՀՀ քաղաքացիների հավաքագրման և գործակալական ցանցերում ներգրավելու նպատակով ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը, հատկապես տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների ֆոնին, առաջնային են դարձնում այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու, պատժողական քաղաքականությունը խստացնելու հարցը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն:

«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ-ում մահապատժի դատապարտելու և պատիժը փաստացի կիրառելու առաջնային արգելքը նախատեսված է ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Սահմանադրական նշված նորմն ունի իմպերատիվ բնույթ, այսինքն այս արգելքը կարող է հաղթահարվել միայն ՀՀ սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով: Միաժամանակ, ՀՀ սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու իրավունքների բնագավառում պարտավորություններից հնարավոր է շեղվել ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

«Հաշվի առնելով այս իրողությունները և պետական դավաճանության դրսևորումներից ածանցվող անվտանգային սպառնալիքների մակարդակը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
26 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
16:55
25 Նոյեմբերի 2022
Ծնունդդ շնորհավոր, լեգենդ. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 65 տարեկան
Այսօր ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
14:39
25 Նոյեմբերի 2022
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
13:14
25 Նոյեմբերի 2022
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:53
25 Նոյեմբերի 2022
Երևանում վարորդներին մեղադրանք է առաջադրվել պարեկներին կաշառք առաջարկելու համար
Առաջարկել են կաշառք ու հայտնվել դատարանի առաջ
11:57
25 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
10:15
25 Նոյեմբերի 2022
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
15:07
24 Նոյեմբերի 2022
Մոտ 130 մլն դրամի վնաս. մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
Հայաստանի մանկատներից մեկում բացահայտվել են չարաշահումներ
13:20
24 Նոյեմբերի 2022
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում (ՖՈՏՈ)
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում. ՖՈՏՈ
13:04
24 Նոյեմբերի 2022
Հայաստանը, հնարավոր է, սկսի Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնումը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերականգնման նախագծին
12:50
24 Նոյեմբերի 2022
Մեր երկկողմ հարաբերությունները համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ. Պուտինը՝ Փաշինյանին
Երևանում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
12:33
24 Նոյեմբերի 2022
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցության մի շարք հարցեր (ՖՈՏՈ)
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր. ՖՈՏՈ