544.52
6.1
482.47
-3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը

18:20
16 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արդյունավետ է համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը:

Նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախարարն ասել է հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:

Անդրադառնալով պատվաստումներին՝ նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում:

«Սա կրկնվող ցուցանիշ է: Վերջին շաբաթվա ընթացքում նման բարձր ցուցանիշը պահպանվում է, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,– ասել է նա ու հավելել, որ պատվաստումների աճին զուգահեռ մեծանում է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջապահական համակարգը գերլարված է:

«Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում:  Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»,-ընդգծել է նախարարն ու քաղաքացիներին հորդորել դիմակ կրել փակ տարածքներում, քանի որ դա կարող է կյանքեր փրկել:

2021-ի հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը՝ ըստ որի բոլոր տնտեսավարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:04
26 Հունվարի 2022
QR կոդի սկանավորման կարիք չկա՞. ԱՆ-ն հայտարարություն է տարածել կորոնավիրուսային նոր սահմանափակումների վերաբերյալ
QR կոդի սկանավորման կարիք չկա՞. ԱՆ-ն հայտարարություն է տարածել կորոնավիրուսային նոր սահմանափակումների վերաբերյալ
21:54
26 Հունվարի 2022
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով
ՎՏԲ-Հայաստան Բանկի երաշխիքների միջոցով փոքր և միջին ձեռնարկատերերը կարող են խնայել իրենց գումարները՝ գործընկերների հետ հաշվարկներ կատարելիս և մրցույթներին մասնակցելիս
15:51
26 Հունվարի 2022
ՔՊ–ից մեկնաբանել են նախագահի պաշտոնում իշխանական թեկնածուի նշանակման հարցը
ՔՊ–ից մեկնաբանել են նախագահի պաշտոնում իշխանական թեկնածուի նշանակման հարցը

15:26
26 Հունվարի 2022
ԶԼՄ–ները հայտնում են նախագահի պաշտոնում ՔՊ–ական թեկնածուի անունը
ԶԼՄ–ները հայտնում են նախագահի պաշտոնում ՔՊ–ական թեկնածուի անունը
12:38
26 Հունվարի 2022
Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով
Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով
12:13
26 Հունվարի 2022
Էդ մատդ ք...դ եմ մտցնելու. ԱԺ–ում թեժ կրքեր են (ՎԻԴԵՈ)
Էդ մատդ ք...դ եմ մտցնելու. ԱԺ–ում թեժ կրքեր են. ՎԻԴԵՈ
11:36
26 Հունվարի 2022
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի թիվը հասել է գրեթե 2000–ի, առողջացել է 147մ մարդ, 1 մարդ մահացել է
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված  նոր դեպքերի թիվը հասել է գրեթե 2000–ի, առողջացել է 147մ մարդ, 1 մարդ մահացել է
11:05
26 Հունվարի 2022
ԶՈւ–ն համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ, նոր ուղղաթիռներով (ՖՈՏՈ)
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ, նոր ուղղաթիռներով . ՖՈՏՈ
14:30
25 Հունվարի 2022
Փաշինյան. ինձնից և իմ ընտանիքի անդամներից էլ են QR կոդ պահանջել սրճարան մտնելիս (ՎԻԴԵՈ)
Փաշինյան. ինձնից և իմ ընտանիքի անդամներից էլ են QR կոդ պահանջել սրճարան մտնելիս. ՎԻԴԵՈ
14:08
25 Հունվարի 2022
Թուրքիան նախատեսում է ավիահաղորդակցություն հաստատել Հայաստանի մարզերի հետ. ԶԼՄ
Անկարան նախատեսում է ավիաչվերթեր բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր
13:38
25 Հունվարի 2022
Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ
Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ
12:39
25 Հունվարի 2022
Լուրեր են տարածվել Գյումրու ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո. ԱԺ–ում մեկնաբանել են
Լուրեր են տարածվել Գյումրու ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո. ԱԺ–ում մեկնաբանել են