ՀՀ ԶՈՒ–ի կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվոությունը

29.07.2024, 10:53
ՊՆ–ից հերքում են Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ–ի կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել
ՀՀ ԶՈՒ–ի կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվոությունը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը», – նշվում է ՀՀ ՊՆ–ին հաղորդագրության մեջ։