485.74
7.81
458.98
+6
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱԷԿ-ին տուրբոգեներատոր է մատակարարվել

15:48
04 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոսատոմ» պետկորպորացիան իրականացրել է Հայկական ԱԷԿ-ին տուրբոգեներատորի մատակարարումը։ ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում, որպես այդպիսին, դա «Ռոսատոմի» կողմից մատակարարված երկրորդ տուրբոգեներատորն է։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության մամուլի ծառայությունը։ 

Նախագիծն իրականացնում է Պետկորպորացիայի համակարգում ընդգրկված «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։ Նոր սերնդի սարքավորումը թույլ կտա բարձրացնել կայանի արդյունավետությունն ու ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Առաջին տուրբոգեներատորը մատակարարվել է 2017 թ-ին, ինչի արդյունքում փոխարինվել է 1970 թ.-ից աշխատող հին սարքավորումը։ 

«ՀԱէԿ-ում սարքավորումների արդիականացումից հետո, որը ենթադրում է նաև տրամսֆորմատորների, տուրբինների, կոնդենսատորներերի և այլ սարքավորումների փոփոխումը, նույն քանակությամբ սպառվող վառելիքից մենք կարտադրենք մոտ 40 ՄՎտ-ով ավելի էլեկտրաէներգիա, քան ներկայում արտադրվում է: Մեծացնելով օգտակար գործողության գործակիցը, հնարավոր կլինի նվազեցնել արտադրվող էներգիայի մեկ միավորի ինքնարժեքը, որը շատ կարևոր է բացթողման գների կայունացման համար», - նշեց Հայկական ԱէԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։ 

Երկրորդ տուրբոգեներատորի տեղադրումը կիրականացվի 2019թ.–ին մեքենայական սրահում իրականացվող մոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակներում (էլեկտրաէներգիայի գեներացիայի համակարգերի արդիականացման ընդհանուր նախագծով)։ Այդ աշխատանքները սկսվել են 2018 թվականի ապրիլին և կշարունակվեն մինչև 2019 թվականի վերջը։ Մեքենայական սրահում տարվող աշխատանքներին զուգահեռ՝ 2019-ին կսկսվեն նաև կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները։ 

Տուրբոգեներատորը մեծ սարքավորում է, այդ իսկ պատճառով նրա տեղափոխումն իրականացվել է մի քանի էտապով։ Նախ սարքավորումը առաքվել է Անտվերպեն, որտեղ սպասում էր մինչև հատուկ, նման ծանր սարքավորումը ինքնուրույն բեռնավորելու և բեռնաթափելու ունակ կռունկային նավի մոտենալուն (Փոթիի նավահանգստի կռունկները նման ծանր բեռը բարձրացնելու հնարավորություն չունեն)։ Հետո բեռը տեղափոխվել է Փոթի, որտեղից մի քանի խմբաքանակով, «Ռուսատոմ» պետական կորպորացիայի պատվերով հատուկ ծանր բեռների տեղափոխման համար «ՀԿԵ» ԲԸ-ի կողմից վերանորոգված երկաթգծով տեղափոխվել է Հայկական ԱԷԿ։ 

«Հայկական ԱԷԿ-ի արդիականացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն արդեն առաքվել են կամ 2019-ի ընթացքում կառաքվեն», - նշեց «Ռուսատոմ Սերվիս» ընկերության նախագծերի կառավարման գծով տնօրենի տեղակալ, ռուսական կողմից ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովը։ 

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի հիմնական նպատակներն են ռեսուրսների վերականգնումը և կայանի աշխատանքի երկարացումը մինչև 10 տարի, ատոմակայանի անվտանգության ու արդյունավետության մակարդակի բարձրացումը: Նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջում։ 

Հայկական ԱԷԿ-ը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, շահագործման մեջ է գտնվում 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։ 

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան գլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերությունները, գիտահետազոտական կենտրոնները և աշխարհի միակ ատոմային նավատորմը: 

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական ԱԷԿ–ի

2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նախագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կարդրերի պատրաստումը։ 

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-երին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարաձգման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալը օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն դոլար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:56
20 Մայիսի 2022
Մայսիյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Մայսիյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել. ՎԻԴԵՈ
15:00
20 Մայիսի 2022
Ինչու է թանկացել Երևան–Չարենցավան երթուղու ուղեվարձը. նախարարությունից պարզաբանել են
Ինչու  է թանկացել Երևան–Չարենցավան երթուղու ուղեվարձը. նախարարությունից պարզաբանել են
14:39
20 Մայիսի 2022
Կարծես աշուն լինի. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և թաց ձյուն
Կարծես աշուն լինի. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և թաց ձյուն
12:44
20 Մայիսի 2022
Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մտնել հյուրանոցի սրահ, որտեղ Փաշինյանն ու Թրեյսին են, սկսվեց քաշքշուկ (ՎԻԴԵՈ)
Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մտնել հյուրանոցի սրահ, որտեղ Փաշինյանն ու Թրեյսին են, սկսվեց քաշքշուկ. ՎԻԴԵՈ
12:32
20 Մայիսի 2022
40 հազար դոլար կաշառք է վերցրել սպանության հոդված անցնող մեղադրյալի մորից.ՔԿ նախկին պաշտոնատար անձը ձերբակալվել է
40 հազար դոլար  կաշառք է վերցրել սպանության հոդված անցնող մեղադրյալի մորից.ՔԿ նախկին պաշտոնատար անձը ձերբակալվել է
12:04
20 Մայիսի 2022
Երևանում ցուցարարները հավաքվել են հյուրանոցի մոտ, որտեղ պետք է տեղի ունենա Փաշինյանի, ԱՄՆ դեսպանի հանդիպումի ՀԿ–ների հետ
Ընդդիմության ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀԿ–ների ներկաայցուցիչների հետ
11:09
20 Մայիսի 2022
«Նիկոլ դավաճան». ցուցարարները Երևանում դիմավորեցին Լիտվայի նախագահին
«Նիկոլ դավաճան». ցուցարարները Երևանում դիմավորեցին Լիտվայի նախագահին
10:49
20 Մայիսի 2022
ԳՇ նախկին պետի որդին կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով. նշվում է, որ նա եղել է թմրամիջոցի ազդեցության տակ
Եղել է թմրամիջոցի ազդեցության տակ. ԳՇ նախկին պետի որդին կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով
10:29
20 Մայիսի 2022
Ընդդիմությունը երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր
Ընդդիմությունը երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր
20:09
19 Մայիսի 2022
Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Միշելի և Ալիևի հետ
Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Միշելի և Ալիևի հետ
16:10
19 Մայիսի 2022
Հայաստանը ձևավորել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցերով ազգային հանձնաժողովի կազմը
Հայաստանը ձևավորել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցերով ազգային հանձնաժողովի կազմը
14:50
19 Մայիսի 2022
Ընդունելության քննությունների անցկացման համար ձևավորվել է 41 քննական կենտրոն, հրապարակվել են հասցեները
Ընդունելության քննությունների անցկացման համար ձևավորվել է 41 քննական կենտրոն, հրապարակվել են հասցեները