Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կվերաօծվի

05.12.2024, 18:17
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին
Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կվերաօծվի

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ դեկտեմբերի 7-ին, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը։ 

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին։