Գյումրիում ծեծված 13–ամյա աղջնակը սկսել է ինքնուրույն շնչել, վարչապետն այցելել է նրան (ՖՈՏՈ)
08.03.2020,
18:54
Գյումրիում ծեծված 13–ամյա աղջնակը սկսել է ինքնուրույն շնչել, վարչապետն այցելել է նրան. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի./Նովոստի–Արմենիա/. Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Դեռ անգիտակից է։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար», – նշել է Դերձյանը Facebook–յան իր էջում։
Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ անրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։
Աղջկան այսօր այցելել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ մասին հայտնել է իր Facebook–յան էջում։
«Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում», – նշել է վարչապետ Փաշինյանը։
Երեխային տեսակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Ծեծի ենթարկող 28–ամյա երիտասարդը ձերբակալվել է, նա տվել է խոստովանական ցուցմունք։–0–