Գյուղերից մեկում բրինձ ենք հավաքել, եփել. անհետ կորած համարվող 6 զինծառայողները պատմել են, թե ինչպես են փրկվել (ՎԻԴԵՈ)
16:04
22 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել եք ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել կիրակի՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:
Загружается новость ... "Лево"
Այս մասին հայտնել է Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում։
«Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպելու նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում», – նշել է Հարությունյանը:
Զինվորներից մեկը պատմում է, որ գյուղերից մեկում բրինձ են հավաքել, 5 լիտրանոց ձեթի աման են գտել, 10 օրվա համար բրինձ են պատրաստել ու 15 օր միայն դրանով սնվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20–ին Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ հայրենիք են վերադարձել գրեթե 70 օր անհայտ կորած համարվող 6 զինծառայողներ` Այվազյան Արսենը, Սահակյան Դավիթը, Ստեփանյան , Նիկոլայը, Հարությունյան Արթուրը, Արմաղանյանը Արմանն ու Թումանյան Ռուսլանը։–0–
Հայաստանում հիմա հաստատվել է «մեկ մարդու դիկտատուրա», որը կկոտրվի, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ, ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Լավ նորություն աշխատող ուսանողների համար. առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսվարձը փոխհատուցել եկամտային հարկից. ՎԻԴԵՈ