Գորշ արջերի և կովկասյան ընձառյուծների ձմեռային զբոսանքը Հայաստանի անտառներում, Հենրիխ Մխիթարյանի հայերեն շնորհավորանքը՝ «Ինտերի» երկրպագուներին․ շաբաթվա լավ լուրերը
28.12.2024,
13:40

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (դեկտեմբերի 23–ից 28–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին:
Եվ այսպես․․․․
Տեսախցիկը ֆիքսել է գորշ արջերի ձմեռային զբոսանքը Վայոց Ձորում։
Պատրաստել ենք ժամանցային թեստ, որի միջոցով կարող եք պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում Goght Urban Valley նախագիծը, որտեղ է այն իրականացվում և ինչ հարմարություններ է առաջարկում իր բնակիչներին:
ԿԳՄՍՆ–ից հայտնեցին, որ ավարտվել են Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները։
Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարել է 15 մարզիկ։
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։
Միլանի «Ինտերը» տեսանյութ է հրապարակել Սուրբծննդյան և Ամանորի ողջույններով։ Հենրիխ Մխիթարյանը հայերեն շնորհավորել է «Ինտերի» երկրպագուներին Ամանոր և Սուրբ Ծնունդի կապակցությամբ։ ՀՖՖ–ն էլ ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Ներկայացրել ենք հոդված էլեկտրամոբիլների օգտակարության և շահավետության մասին՝ անդրադառնալով Հայաստանում այդ սուպերմեքենայի ձեռք բերման առանձնահատկություններին։

«Լավ լուրեր»–ը «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում հրապարակվում են ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ։