Գորիսն այս պահին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում տեսանյութ հրապարակել, որտեղ երևում է, որ Գորիսում ձյուն է տեղում։
Նախօրեին օդերևութաբանը զգուշացրել էր, որ նախօրեին երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։
Կենտրոնի կանխատեսմամբ, մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 26-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Հոկտեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:–0–