-273
Եղանակը Երևանում
Հայ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ կարձակվի. դատարանը ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել

14:43
23 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Դատարանը ոչ իրավաչափ է համարել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ձերբակալությունը, հայտնում է aysor.am–ը:

Հովսեփյանը Քննչական կոմիտեից ազատ կարձակվի: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: 

Նշենք նաև, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։

Փաշինյանի` Սյունիք կատարած աղմկահարույց այցից հետո բերման ենթարկվեցին պաշտոնյաներ։ Ինչպես հայտարարեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Սյունիքի մի քանի քաղաքներում տեղի ունեցած միջադեպերի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով։ Ապրիլի 22–ին Քննչական կոմիտեի մոտ կազմակերպվել էր բողոքի ակցիա` ի աջակցություն Սյունիքից բերման ենթարկված քաղաքացիների։ Ապրիլի 21–ի լույս 22–ի գիշերը ոստիկանները խուզարկել են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի բնակարանն ու բերման են ենթարկել նրան` բերելով Երևան։ Հիմա նա փաստաբանների ուղեկցությամբ գտնվում է Քննչական կոմիտեում։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, բերման է ենթարկվել նաև Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը։ 

Փաշինյանը ապրիլի 20–ին պատահական այցով մեկնել է Սյունիք։ Ապրիլի 21–ին առավոտյան նա այցելել է Մեղրի և Ագարակ, որտեղ վրդովված բնակիչները դիմավորել են նրան սուլոցներով և վիրավորանքներով։ Վարչապետը քայլել է քաղաքի մի քանի փողոցներով, բնակիչները նրան ուղեկցել են սուլոցներով և վանկարկումներով` «Նիկոլ դավաճան», «Թուրք Նիկոլ», «Կապիտուլյանտ», «Դավաճան, դու վաճառեցիր Արցախը, իսկ հիմա եկել ես վաճառելու Սյունիքը» և այլն։ Տեղացիների վրդովված վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացել է Մեղրիից և չի այցելել Քաջարան, որտեղ նրան ևս սպասում էին բողոքի ակցիայի մասնակիցները։ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը իրավապահ մարմիններից պահանջել է կոշտ կերպով արձագանքել Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:47
12 Նոյեմբերի 2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր դիրքորոշումն է հայտնել կորոնավիրուսի դեմ պատվաստման վտանգավորության կապակցությամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր դիրքորոշումն է հայտնել կորոնավիրուսի դեմ պատվաստման վտանգավորության կապակցությամբ
18:35
12 Նոյեմբերի 2021
ԿԳՄՍՆ–ն հայտարարություն է տարածել բուհերում ուսումնական պրոցեսի կազմակերպման կապակցությամբ
ԿԳՄՍՆ–ն հայտարարություն է տարածել բուհերում ուսումնական պրոցեսի կազմակերպման կապակցությամբ
16:04
12 Նոյեմբերի 2021
Անսպասելի շրջադարձ. վիրավորներից մեկը ձերբակալվել է «Քանաքեռցի Տույի» աղմկահարույց սպանության գործով (ՎԻԴԵՈ)
Անսպասելի շրջադարձ. վիրավորներից մեկը ձերբակալվել է «Քանաքեռցի Տույի» աղմկահարույց սպանության գործով.ՎԻԴԵՈ
13:37
12 Նոյեմբերի 2021
Դատարանը որոշում է կայացրել ապագա փեսային սպանելու գործով. ո՞վ է կալանավորվել
Դատարանը որոշում է կայացրել ապագա փեսային սպանելու գործով. ո՞վ է կալանավորվել
11:59
12 Նոյեմբերի 2021
Որն է «Քանաքեռցի Տույի» սպանության պատճառը.նոր մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Որն է «Քանաքեռցի Տույի» սպանության պատճառը.նոր մանրամասներ.ՎԻԴԵՈ
11:05
12 Նոյեմբերի 2021
Հակառեկորդները շարունակվում են. նախօրեին կորոնավիրուսից 70 մարդ է մահացել, հաստատվել է 1309 նոր դեպք, առողջացել է 2044 մարդ
Հակառեկորդները շարունակվում են. նախօրեին կորոնավիրուսից 70 մարդ է մահացել, հաստատվել է 1309 նոր դեպք, առողջացել է 2044 մարդ
10:43
12 Նոյեմբերի 2021
Ջերմաստիճանը կրկին կնվազի, գիշերը սպասվում է մինչև -3
Ջերմաստիճանը կրկին կնվազի, գիշերը սպասվում է մինչև -3
01:02
12 Նոյեմբերի 2021
ԱԽ քարտուղար. ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել Գորիս-Կապան ճանապարհը շահագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել Գորիս-Կապան ճանապարհը շահագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը
00:47
12 Նոյեմբերի 2021
Ադրբեջանը Նախիջևան կարող է գնել Խնձորեսկով.ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ եթե հստակ է, որ ադրբեջանցիները միայն Նախիջևան են ուզում գնան, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինել Խնձորեսկից Բիչենեկ։ Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք
20:38
11 Նոյեմբերի 2021
Չորս անձ ձերբակալվել է «Քանաքեռցի տույի» սպանության փաստով հարուցված քրգործի շրջանակում
Չորս անձ ձերբակալվել է «Քանաքեռցի տույի» սպանության փաստով հարուցված քրգործի շրջանակում
20:19
11 Նոյեմբերի 2021
Պատերազմից խուսափելու լավագույն ձևը պատերազմին պատրաստվելն է.banak.info–ի համակարգող Դավիթ Թորոսյան (ՎԻԴԵՈ)
Ազգային անվտանգության մասնագետ, banak.info մասնագիտացված կայքի համակարգող Դավիթ Թորոսյանի հետ խոսել ենք իր տեսած պատերազմի, մարտի դաշտում մեր հերոսների սխրագործությունների, մեր ունեցած սխալների և նոր պատերազմի վտանգների մասին.ՎԻԴԵՈ