417.4
4.02
393.4
+19
Եղանակը Երևանում
Հայ

«Գնացեք, կարդացեք». Քերոբյանը լրագրողին ուղարկեց Telegram

16:42
07 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում չպատասխանեց գնաճի մասին լրագրողի հնչեցրած հարցին։

Լրագրողը Քերոբյանին հարցրեց, թե գնաճային ինչ միտումներ կան շուկայում և արձանագրվու՞մ է, արդյոք, գների նվազում։

«Դուք չե՞ք հետևում պաշտոնական լրատվությանը։ Ապրիլի 5–ին Վիճակագրական կոմիտեն հրապարակեց մարտի ինֆլյացիայի թվերը, չե՞ք կարդացել», – լրագրողին պատասխանելու փոխարեն ասաց նախարարը։

Լրագրողն իր հերթին նշեց, որ այս պահին պաշտոնական տեղեկատվության աղբյուրը հենց նախարարն է, որի միջոցով հասարակությունը ստանում է ավելի պարզ տեղեկատվություն։

«Էկոնոմիկայի նախարարության Telegram ալիքում մանրամասն կա գնաճի մասին։ Խնդրում եմ գնացեք, կարդացեք», – հայտարարեց Քերոբյանն, ինչին ի պատասխան լրագրողը կասկած հայտնեց, որ նախարարը չի տիրապետում թվերին։

«Պարոն նախարար, եթե չեք տիրապետում թվերին, այդպես էլ ասեք։ Ես ձեզ նորից բացատրում եմ լրագրության սկզբունքը. մենք փոխանցում ենք պաշտոնյաների տված ինֆորմացիան հանրությանը։ Հանրության բոլոր շերտերը չէ, որ ունեն և կարդում եմ Telegram», - ասաց լրագրողը։

Քերոբյանը հայտարարեց, որ «չի պատրաստվում անգրագետ հարցերի պատասխանել» ու հեռացավ ճեպազրույցների համար նախատեսված սրահից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ